National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.12.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Դեկտեմբերի 1-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը, որը ներկայացրել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Հիմնական զեկուցողը նշել է, որ այն բաղկացած է բուն պայմանագրից եւ 5 հավելվածից: Ըստ Սուրեն Կարայանի՝ միասնական շուկայի ստեղծումը կնպաստի Հայաստանում արտաքին ներդրումների ավելացմանը: ՀՀ ֆինանսների փոխնախարարն անդրադարձել է հանձնաժողովի անդամների մտահոգություններին եւ պատասխանել մի շարք հարցերի: Քվեարկության արդյունքում պայմանագիրը 11 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ստացել է դրական եզրակացություն՝ ինչը պայմանագրի՝ լիագումար նիստում քննարկման ժամանակ հարակից զեկույցում կներկայացնի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նույն օրը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, ինչի մեկնարկին հանձնաժողովի անդամները, հաստատելով օրակարգը, առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության նախաձեռնած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել է, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները ենթադրում են ոստիկանության ստորաբաժանումների վերակազմավորման, ինչպես նաեւ կառուցվածքային փոփոխությունների իրականացման արդյունքում նորաստեղծ ստորաբաժանումների կազմավորման, դրանց գործառույթների եւ ոստիկանության ծառայողների լիազորությունների հստակեցման անհրաժեշտություն: Իրականացվող բարեփոխումների արդյունքում՝ աշխատանքային եւ կատարողական կարգապահության բարձրացման, տարածքում քաղաքացիների խնդիրներին ավելի սերտ առնչվելու, բազմաստիճան ղեկավարման շնորհիվ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով համակարգում կատարվել են փոփոխություններ, որով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների ղեկավարումը հանձնվել է ոստիկանության տարածքային մարմինների ենթակայությանը: Նշված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բարեփոխումներ կատարել նաեւ համապատասխան իրավական ակտերում:

Նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ հաշվի է առնվել արտասահմանյան փորձը` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների չափերը համադրելով միջին աշխատավարձի հետ: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունների շնորհիվ միջին աշխատավարձի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների չափերի միջեւ տեղ գտած անհամամասնությունները կմոտենան ռուսականին եւ գերմանականին:

Քննարկումից հետո հեղինակի որոշմամբ նախագիծը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը եւս հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am